A
A
Կառլեն Մկրտչյանը հեռացել է «Փյունիկից»
Աջակցիր «Ա1+»-ին«Փյունիկի» 31-ամյա կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը հեռացել է թիմից:
Ինչպես նշում է ակումբի պաշտոնական կայքը, լրացել է ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը։ «Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնել խաղացողին ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթել է հաջողություն հետագա կարիերայում։
Կառլեն Մկրտչյանը «Փյունիկ» էր վերադարձել 2017 թվականին։ 2005 թվականից խաղալով թիմում, նա մասնակցել է 164 խաղի՝ դառնալով 16 գոլի հեղինակ։