Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Աբե Շինձոյին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Աբե Շինձոյին Ճապոնիայի Կյուշու կղզուն պատուհասած ավերիչ ջրհեղեղի և սողանքների կապակցությամբ: Հեռագրում ասված է.

 

«Ձերդ Գերազանցություն,

 

Ցավով տեղեկացա Ճապոնիայի Կյուշու կղզուն պատուհասած ավերիչ ջրհե­ղեղի և սողանքների մասին: Անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ տասնյակ մարդկային զոհերի ու ավերածու­թյունների կապակցությամբ:

 Վստահ եմ, որ Ճապոնիայի կառավարության կողմից ձեռնարկված վճռա­կան միջոցառումները թույլ կտան արագորեն վերացնել այս արհավիրքի հե­տևանք­ները:

 Վշտակցելով Ճապոնիայի ժողովրդին՝ զոհվածների հարա­զատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ տուժած­ներին՝ շուտափույթ ապաքինում»: