Արցախում ոստիկանները պրոֆիլակտիկ զրույցներ են անցկացրել բակերում խաղացող երեխաների հետ
Աջակցիր «Ա1+»-ինԱՀ ոստիկանության կողմից իրականացվող բացատրական աշխատանքները շարունակվում են
Արտակարգ իրավիճակի ռեժիմով պայմանավորված Արցախի Հանրապետության ոստիկանությունը շարունակում է նոր տեսակի կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումներ և բացատրական աշխատանքներ իրականացնել ։
ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության անչափահասների գործերով բաժնի ծառայողներն այցելել և հանդիպել են Ստեփանակերտ քաղաքի բնակելի շենքերի հարակից խաղահրապարակներում խաղացող երեխաներին, պրոֆիլակտիկ կանխարգելիչ զրույցներ իրականացրել, բաժանել ալկոգել, դիմակներ, ձեռնոցներ ու կորոնավիրուսից պաշտպանվելու վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ։
Հարգելի քաղաքացիներ, պահպանեք սոցիալական հեռավորություն, պարտադիր կրեք պաշտպանիչ դիմակներ և մի վտանգեք ձեր և ձեր հարազատների առողջությունը: