Բացել լրահոսը Փակել լրահոսը
107392258_3226457574043951_9043517452064899484_o
A A
Պաշտոնական

Նախատեսվում է առնվազն 46 դպրոցի կառուցում կամ ամրացում

Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում 2 մլրդ դրամով իրականացվում են Երևանի 135-րդ դպրոցի կառուցման աշխատանքները, 583 միլիոն դրամ էլ հատկացվել է Երևանի 51-րդ դպրոցի երկու մասնաշենքերի վերակառուցման և ամրացման համար:

Ինչպես տեղեկացնում են կառավարությունից, այդ դպրոցներում աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ և անվտանգ կրթություն կապահովվեն շուրջ 2000 աշակերտի համար:

Նախատեսվում է առնվազն 46 դպրոցի կառուցում կամ ամրացում և շուրջ քսան հազար աշակերտի անվտանգ կրթական պայմանների ապահովում: