Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aph
A A
Սպորտ

Հայաստանի մարզիկները չեն մասնակցի ԱՊՀ երկրների առաջին խաղերին

Հայաստանի մարզիկները չեն մասնակցի ԱՊՀ երկրների առաջին խաղերին: 

Ինչպես տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ԱՊՀ անդամ պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման  մարմինների ղեկավարների հեռավար խորհրդակցության ժամանակ հայտնել է, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով Հայաստանի մարզիկները չեն կարող մասնակցել այդ մրցումներին։

ԱՊՀ երկրների առաջին խաղերը նախատեսվում է անցկացնել Կազանում, սեպտեմբերի 4–10-ը։ Դրան կարող են մասնակցել 14-23 տարեկան մարզիկ-մարզուհիները:

Ի դեպ, խաղերի կազմակերպիչները մրցումների տարբերանշանի վրա թռչնի փետուրների տեսքով պատկերել են ԱՊՀ 11 երկրների, այդ թվում Հայաստանի դրոշները: Ավաղ, մեր եռագույնը չի փողփողա Կազանի մարզադահլիճներում և փողոցներում: