Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

ՍԴ-ում Քոչարյանի փաստաբանների դիմումի հարցով նիստը չկայացավ (տեսանյութ)

Սահմանադրական դատարանի այսօրվա նիստերի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ներառված էր նաև Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ միավորված գործի քննությունը:

Նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով։

Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՍԴ աշխատակիցը։

Հիշեցնենք, որ հուլիսի 3֊ին Ազգային ժողովի ներկայացուցիչը միջնորդություն էր ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը և խորհրդարանին տրամադրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) և Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաև տալ ողջամիտ ժամկետ այդ կարծիքներին ծանոթանալու համար։

Հավելենք նաեւ, որ այսօր հայտնի դարձավ, որ Մարտի 1-ի 9 զոհերի իրավահաջորդները դիմումներ եւ միջնորդություններ են ներկայացրել Սահմանադրական դատարան: Facebook-ի իր էջում այս մասին հայտնել էր «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը:

Նա, մասնավորապես, նշել էր, որ դիմումը ՍԴ դատավորներ Աշոտ Խաչատրյանի, Արայիկ Թունյանի, Արեւիկ Պետրոսյանի եւ Հրայր Թովմասյանի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության հարցի վերաբերյալ դատավոր Դավիթ Գրիգորյանի եւ ամբաստանյալ Ռ․Քոչարյանի դիմումներով միավորված գործի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ էր։ Հրայր Թովմասյանի մասնակցության անհնարինության մասով լրացվել են Ռ․Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հետ ընդդիմազերծ շփումների եւ այդ հանգամանքը քողարկելու հիմքերով, ինչպես նաեւ Յ․Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի հետ ընդդիմազերծ շփումների հիմքով, Իրենց գործին մասնակցող եւ/կամ դիրքորոշում ներկայացնելու իրավունք ունեցող երրորդ անձի կարգավիճակ շնորհելու եւ գործի նյութերը տրամադրելու վերաբերյալ։