Բացել լրահոսը Փակել լրահոսը
picture
A A
Քաղաքականություն

Օր առաջ հայտարարել թեկնածուների ընտրության գործընթացի մեկնարկի մասին․ Հանուն Հանրապետության քաղնախաձեռնություն

Ազգային Ժողովի կողմից Սահմանադրական փոփոխությունների, ապա համապատասխան օրենքների ընդունումից հետո երկամյսա ժամկետում պետք է տեղի ունենա Սահմանադրական դատարանի դատարանակազմության գորրծընթացը՝ կառավարությունը, նախագահը և դատական իշխանությունը պետք է առաջադրեն Սահմանադրական դատարանի դատավորի իրենց թեկնածուներին։ Դա չափազանանց կարևոր գործընթաց է լինելու Սահմանադրական դատարանի հետճգնաժամային իրավիճակի տեսնակյունից և դրա վերջնական նպատակը պետք է լինի այդ ճգնաժամի ամբողջական հաղթահարումը։ Սահմանադրական դատարանի նոր դատավորների ընտրության գործընթացը լինելու է խիստ, չափազանց դժվարին, քանի որ իրապես անկախ ու անաչառ Սահմանադրական դատարան ունենալու համար մեզ անհրաժեշտ են լինելու մասնագիտական ու մարդկային բարձր, բացառիկ հատկանիշներ ունեցող նոր դատավորներ։ Իսկ դա նշանակում է, որ նրանց առաջադրող սահմանադիր մարմինները կագնելու են դժվարին ընտրության առաջ, քանի որ չափազանց բարդ է այդպիսի մասնագիտական ու մարդկային որակներով թեկնածուների ընտրությունը։

Հետևաբար կոչ ենք անում բոլոր սահմանադիր մարմիններին՝ ՀՀ նախագահին, կառավարությանը, դատական իշխանությանը օր առաջ հայտարարել թեկնածուների ընտրության գործընթացի մեկնարկի մասին, որը հնարավորություն կտա մասնագիտական հանրությանը, ակտիվ քաղաքացիական խմբերին ու անհատներին համապատասխան ժամանակ ունենալ՝ պատրաստվելու համար ՍԴ դատավորի թեկնածության առաջադրմանն ու ընտրությանը։

Երկրում սահմանադրական ճգնաժամի հաղթահարումից հետո և՛ խորհրդարանը, և՛ մյուս սահմանադիր մարմինները պարտավոր են դատարանակազմության գործընթացն իրականացնել առավելագույն բարձր չափանիշներով, նոր դատավորների պաշտոնում ընտրել իրապես անբասիր կենսագրություն ու մասնագիտական կարողություններ ունեցող անհատների, որոնք անմնացորդ կծառայեն սահմանադրական արդարադատություն իրականացնողի բարձր կոչմանն ու առաքելությանը։

 

Հանուն Հանրապետության քաղաքական նախաձեռնություն