Բացել լրահոսը Փակել լրահոսը
060720HogabKhorhNistTsementiGorcaran (1)
A A
Պաշտոնական

Արցախում ցեմենտի արտադրության գործարան կկառուցվի

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ով ի պաշտոնե հանդիսանում է նաև Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, հուլիսի 6-ին հոգաբարձուների խորհրդի նիստ է հրավիրել:

Քննարկվել են «ՍԱՎՎԱ» ՍՊԸ  կողմից Արցախում ցեմենտի արտադրության հիմնման ներդրումային խոշոր ծրագրի՝ Հիմնադրամին ներկայացված առաջարկները:  Հոգաբարձուների խորհրդի անդամները, կապված գործարանի շահագործման հետ, էկոլոգիական նշանակությանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, գնային քաղաքականությանը և մի շարք այլ ուղղությունների վերաբերյալ հարցեր են հղել նիստին ներկա գործարարին և ստացել սպառիչ պատասխաններ: Որոշում է կայացվել համապատասխան գրավի դիմաց բավարարել վարկային հայտը, սակայն նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ ստանձնած պարտավորությունների իրականացման ընթացքը գտնվելու է Հիմնադրամի վերահսկողության ներքո:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ