Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՍԱՏՄ
A A
Պաշտոնական

Կասեցումներ` սոցիալական ապահովման ծառայության տարածքային բաժիններում եւ Ազգային արխիվում  

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ստուգայցերը շարունակում են արձանագրել պարետի սահմանած անվտանգության կանոնների պահպանման թերություններ։

ԱԱՏՄ արձանագրած խախտումների հիմքով կասեցված  ընկերությունների մեջ կան ինչպես մասնավոր, այնպես էլ պետական ձեռնարկություններ՝  գեղեցկության սրահներ, վարկային կազմակերպությունների մասնաճյուղեր, «Զբաղվածության պետական գործակալություն», «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ, սոցիալական ապահովման ծառայության տարածքային բաժիններ:

Ամենուր խախտումների վիճակագրությունը գրեթե նույնն է՝ կապված ախտահանիչների, ջերմաչափերի, գրանցամատյանների, փակվող աղբամանների հետ: Մասնավորապես՝ չեն պահպանվում ոտնակով,  փակվող աղբարկղերի մասով սահմանված պահանջները, աշխատակիցների ջերմաչափման գրանցամատյանը խախտումներով է  վարվում, աշխատակիցները չեն կրում դիմակ, տարածքները չեն ախտահանվում ըստ պատշաճի:

 

Ստուգայցերը ողջ երկրով մեկ են, արձանագրված խախտումների հիմքով կասեցումները` եւս։

Տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցերի թիրախում այսօր կրկին Երեւանի Նոր Նորք վարչական շրջանն էր։ Կրկնակի այցեր եւս եղել են նախորդ ստուգայցերի ընթացքում արդեն դիտարկված տնտեսավարողների մոտ։ Դրական միտումը պահպանվում է. ԱԱՏՄ մասնագիտական խմբերն այսօր եւս խախտումների նվազում են արձանագրել։

Հիշեցնենք, որ պարետի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։ Տնտեսավարողի գործունեությունը, սակայն, կասեցված է այն պահից, երբ ԱԱՏՄ աշխատակիցները մոտենում, տեղեկացնում են որոշման մասին և փակցնում են կասեցման թերթիկը։

Պայմանավորված համավարակի լայն տարածմամբ` նորմերը շարունակում են շատ խիստ դիտարկվել։ Դրանց չպահպանումը ենթակա է վարչական պատասխանատվության։