Բացել լրահոսը Փակել լրահոսը
A6274383-9577-43B8-92CF-6DAC95956881_w1200_r1
A A
Պաշտոնական

Իրականացվել է սահմանված ջրաքանակից ավել ջրառ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից «Եղեգ ՀԷԿ» ՍՊԸ-ին պատկանող «Եղեգ» ՓՀԷԿ-ում իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ Ընկերությունն իրականացրել է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրաքանակից ավել ջրառ՝ խախտելով ՀՀ ջրային օրենսգրքի 37-րդ հոդվածի պահանջը։

 Հաշվարկվել է 3.813.821 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

 Հարուցվել է վարչական վարույթ։