Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ծառահատում
A A
Պաշտոնական

Անտառախախտման դեպքեր են բացահայտվել

Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսության մասնաճյուղերում հուլիսի հունիսի 25-ից հուլիսի 7-ն արձանագրված անտառխախտման դեպքերը։

Անտառային պահաբաժինների ստուգումների արդյունքում «Դսեղի» և «Արծվաբերդի» մասնաճյուղերի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է անտառխախտման 2 դեպք (1 հատված ծառ)։

«Դսեղի» անտառտնտեսություն - 1 հատված ծառ (հաճարենի), անտառախախտման 1 դեպք, որը բացահայտվել է։

«Արծվաբերդի» անտառտնտեսություն - ապօրինի փայտանյութի տեղափոխում՝ թափուկից, անտառախախտման 1 դեպք, որը բացահայտվել է,

Դրանց վերաբերյալ կազմվել են անտառխախտման արձանագրություններ, որոնք ուղարկվել են ոստիկանություն։
Անտառախախտման դեպքերը բացահայտվել են։