Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSCF3185.RAF_8UD2PY_rsx-1024x682
A A
Պաշտոնական

Խախտումներ են արձանագրվել Գավառի բենզալցակայաններում. ՇՎՏՄ (տեսանյութ)

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի  3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակել է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում` պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի առնչությամբ:

«Այսօր՝ հուլիսի 5-ին,  Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը  մշտադիտարկումներ է  իրականացրել Գեղարքունիքի մարզի Գավառ և Սևան քաղաքներում: Մի քանի խախտումներ են արձանագրվել Գավառ քաղաքի բենզալցակայաններում: Մասնավորապես բացակայել են դիմակների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները:

Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմվում  են արձանագրություններ, որոնք ներկայացվում  են պարետատուն:

Հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի նկատմաբ տեսչական մարմնի կողմից մշտադիտարկման գործընթացը ՀՀ ամբողջ տարածքում շարունակվում  է»,- ասված է ՇՎՏՄ-ի տարածած հաղորդագրությունում: