Բացել լրահոսը Փակել լրահոսը
107039458_1534999526681684_1365621648842409272_n
A A
Պաշտոնական

Մայր օրենքը առաջընթացի հուսալի և կայուն հիմք պետք է դառնա․ ԲԴԽ նախագահ

 Բարձրագույն դատական խորհրդի նախագահը  ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ

 

Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ:
25 տարի առաջ Սահմանադրությանը հավանություն տալով` մեր ժողովուրդը հստակեցրեց պետության ապագայի ուղենիշերը, իրավական ձևակերպում տվեց անկախության հռչակագրով ու անկախության հանրաքվեով ավելի վաղ հաստատած իր ձգտումներին:

ընդունումը, որպես նշանակալից իրադարձություն, տարեգրության առումով երկրի պատմության մի մասն է, սակայն այն իր առաքելությամբ և նշանակությամբ նաև պատմական փաստաթուղթ է:

Աներկբա է, որ երկրի մայր օրենքը ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքներն ու ազատությունները անվերապահորեն ամրագրող, պետականաշինության գործընթացը լիարժեք կանոնակարգող հիմնարար փաստաթուղթ, առաջընթացի հուսալի և կայուն հիմք պետք է դառնա:
Համոզված եմ, որ հայ ժողովուրդը և ՀՀ իշխանությունը շարունակելու են միասին հետևողականորեն շենացնել ժողովրդավարության, սոցիալական արդարության եւ քաղաքացիական համերաշխության վրա հիմնված մեր պետությունը: Զարգացնելով ձեռք բերածը` հաջողելու ենք կառուցել հզոր, բարեկեցիկ և մրցունակ Հայաստան:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս՝ համոզմունքով, որ մեր Սահմանադրությունը դեռ ծառայելու է Հայաստանի քաղաքացիների բազում սերունդների՝ շարունակելով լինել մեր պետական, հասարակական, քաղաքական ու սոցիալական կյանքը կարգավորող ամենահեղինակավոր փաստաթուղթը:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ