Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՅԴ ԳՄ
A A
Պաշտոնական

ՀՅԴ-ն մեղադրում է իշխանություններին՝ հասարակությանը պառակտելու մեջ

Հայտարարություն

Սիրելի' հայրենակիցներ, Շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ: Բացառիկ է Սահամանդրության դերն ու նշանակությունը՝ համերաշխ հասարակութուն, ինքնիշխան, ժողովրդավար, սոցիալական և իրավական պետություն կերտելու գործում:

Սակայն Սահմանադրության առկայությունն ինքնին չի կարող երաշխիք լինել, երբ այն չի արժևորվում, երբ, շահարկելով ժողովրդի անունը, Սահամանադրությունը մեկնաբանվում և կիրառվում է նեղ անձնական ու քաղաքական շահախնդրությամբ՝ անտեսելով հանրային և ազգային-պետական շահը:

Ցավոք, տևական ժամանակ է, օրվա քաղաքական իշխանությունը ցուցաբերում է հենց այս վարքագիծը՝ պառակտելով հասարակությունը, կազմալուծելով սահմանադրական ինստիտուտները, թուլացնելով պետության դիմադրողականությունը, ձևավորելով անվստահություն ապագայի հանդեպ՝ ստեղծելով նոր մարտահրավերներ ու սպառնալիքներ:

Տոնական այս օրով վճռականորեն հաստատում ենք Դաշնակցության հանձնառությունը՝ համազգային համախմբումով երկիրը վերադարձնել սահմանադրականության և բնականոն զարգացման ազգային-պետական ուղեգիծ:

 

Հ Յ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմին