Բացել լրահոսը Փակել լրահոսը
կամուրջ
A A
Հասարակություն

Երևանում լիբանանահայ երիտասարդ տղամարդը նետվել է կամրջից

Այսօր վաղ առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: shamshyan.com -ի հաղորդմամբ՝ ժամը 10:30-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացի է ցած նետվել:

Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու փրկարարները կամրջի տակ՝ բետոնե ցանկապատի և երկաթե դարպասի մոտ, հայտնաբերել են 30-35 տարեկան տղամարդու դի:

Այս պահին տեղում աշխատում են իրավապահները։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Նախնական տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած տղամարդը լիբանանահայ 35-ամյա Գրիգոր. Հ.-ն է։