Բացել լրահոսը Փակել լրահոսը
0382D182-C244-4B06-A2FE-584E77BFE149_w1023_r1_s
A A
Պաշտոնական

ԱՀԿ-ը կորոնավիրուսի մասին իմացել է ոչ թե Չինաստանի կառավարությունից, այլ` այստեղ իր աշխատակազմից

Ամերիկայի Ձայն

ԱՄՆ-ում կորոնավիրուսով մինչ այժմ վարակվածների թիվը մոտենում է 2 միլիոն 900 հազարին, երբ ամբողջ աշխարհում վարակակիրները թիվը կազմում է ավելի քան 11 միլիոն:

Վերջին օրերի ընթացքում ԱՄՆ-ում այս վարակի տարածման արագության սրընթաց աճը ստիպեց, որ նախկինում սահմանափակումները մեղմած մի շարք նահանգներ վերադառնան խիստ ռեժիմին: Առողջապահության փորձագետները քննադատում են նախագահ Դոնալդ Թրամփին դիմակ կրելու կոչերն անտեսելու համար: Վերջին տեղեկությունների համաձայն, նախագահի որդու` Դոնալդ Թրամփ կրտսերի ընկերուհու մոտ եւս հայտնաբերվել է կորոնավիրուս:

Մեծ Բրիտանիայում անցկացված հետազոտությունների համաձայն հիվանդանոցներում կորոնավիրուսի գլխավոր տարածողները եղել են հավաքարարները, բեռնակիրները եւ գրասենյակային աշխատողները: Այստեղ մահացել են մինչ այժմ վարակված 284 հազար անձանցից 44 հազարը:

Բրազիլիան, որտեղ մինչ այժմ գրանցվել է մեկ եւ կես միլիոն վարակակիր, թույլատրել է անցկացնել չինական արտադրության Սինովակ անվանումը կրող պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ: Երկրի նախագահ Ջաի Բոլսոնարոն, որն ավելի վաղ անտեսում էր կորոնավիրուսի վտանգը, ուրբաթ օրը հաստատեց մի օրենք, որը պահանջում է դիմակ կրել փողոցներում եւ հասարակական տրանսպորտում:

Այլ հաղորդագրությունների համաձայն, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փոփոխություն է մտցրել կորոնավիրուսի մասին առաջին անգամ տեղեկանալու շուրջ իր նախնանական հայտարարության մեջ: Այն հայտարարում է, որ այդ տեղեկությունը ստացել է Չինաստանում իր անձնակազմի կողմից, այլ ոչ Չինաստանի կառավարության պաշտոնատար անձանցից: ԱՀԿ-ի նախնական հայտարարություններում ասվում էր, թե վիրուսի մասին տեղեկությունները ստացվել են Չինաստանից` առանց նշելու Չինաստանի կառավարությունից, թե՞ այստեղ գտնվող իր գրասենյակից:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները սուր քննադատության է ենթարկում ԱՀԿ-ին համաճարակի սկզբնական փուլում իրականացված ‘’ոչ պատշաճ’’ աշխատանքների եւ Չինաստանի հետ գործակցության համար: Այդ պատճառով էր, որ ԱՄՆ-ը հայտարարեց ԱՀԿ-ից դուրս գալու որոշման մասին: