Բացել լրահոսը Փակել լրահոսը
wop spop
A A
Հասարակություն

Քաղաքացիները՝ Սահմանադրության և Սահմանադրական փոփոխությունների մասին (տեսանյութ)

Հուլիսի 5-ին Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը: Այս առիթով «Ա1+»-ը հարցումներ իրականացրեց Երևանի փողոցներում՝ պարզելու, թե մեր երկրում արդո՞ք Սահմանադրությունն ամբողջությամբ գործում է, ինչպե՞ս են քաղաքացիները վերաբերում Ազգային ժողովում ընդունված նոր Սահմանադրական փոփոխություններին և ինչ կարծիք ունեն Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումների վերաբերյալ։

Կարծիքներ եղան, որ  մեր երկրում այսօր Սահմանադրությունը լիարժեք չի գործում և պետք են Սահմանադրական փոփոխություններ։

Քաղաքացիներից մի մասի համար էլ երկրի Մայր օրենքի լավ կամ վատ լինելը ուղիղ կապված է իրենց սոցիալական վիճակի և գործադիրի վարած քաղքականության հետ։

Հետաքրքրվեցինք նաև՝ ի՞նչ դիրքորոշում ունեն քաղաքացիները մեր երկրում այսօր գործող Խորհրդարանական կառավարման մոդելի վերաբերյալ։

Հարցվածներից մեկը նկատել տվեց, որ 2015 թվականին Սերժ Սարգսյանը Սահմանադրությունն իր հագով կոստյում ձևեց, հետ Նիկոլ Փաշինյանը այն հագավ։

Մեր դիտարկմանը՝ ճի՞շտ էր, որ Նիկոլ Փաշինյանը հագավ Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյումը, քաղաքացին նախ նշեց, որ կարծում է լավ է արել, ապա հավելեց, որ դեռ երկու տարի է անցել, ժամանակ է պետք։

Ի դեպ, Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումներին հարցված քաղաքացիների մեծ մասը հետևում է, նրանցից ոմանք տեղի ունեցողը խայտառակություն են որակում, ոմանք էլ համարում են, որ փոփոխություններն իսկապես անհրաժեշտ են։

Մանրամասները՝ տեսանյութում