Բացել լրահոսը Փակել լրահոսը
030720PBBnakarXndir
A A
Պաշտոնական

Խորհրդակցություն Արցախում՝ ՊԲ սպաների բնակարանային ապահովության հարցերի շուրջ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 3-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված Պաշտպանության բանակի հերթացուցակում պահեստազորի և ծառայության մեջ գտնվող սպաների բնակարանային ապահովության հարցերին:

Սպաների ընտանիքների թվաքանակի, նրանց՝ ըստ շրջանների բաշխվածության և նախատեսվող ֆինանսական ծախսերի մասին համախատասխան զեկույցներով հանդես են եկել ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը և ԱՀ պաշտպանության  նախարար Ջալալ Հարությունյանը:

Հանրապետության նախագահը նշել է, որ խնդրի հրատապ լուծումը գտնվում է ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում, և համատեղ ջանքերով մինչև 2023թ. վերջը ծրագիրն ամբողջությամբ պետք է կյանքի կոչել: Այս համատեքստում երկրի ղեկավարը նիստին ներկա շահագրգիռ մարմինների և գերատեսչությունների ղեկավարներին տվել է հանձնարարականներ՝ մինչև տարեվերջ սկսելու բնակարանաշինական աշխատանքները: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ  անհրաժեշտ է մշակել համապատասխան մեխանիզմներ՝ այս գործընթացում վարչարարության նվազեցման և այդ ուղղությամբ առկա խնդրահարույց հարցերի օպերատիվ լուծման նպատակով:  

Խորհրդակցությանը մասնակցում էին նաև ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

          ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ