Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+akumb
A A
Սպորտ

Ֆուտբոլային 4 ակումբներ համաձայն չեն ՀՖՖ որոշման հետ

«Դիլիջան», «Ինտեր», «Մասիս» և «Տորպեդո» ֆուտբոլային ակումբները դիմում-բողոք են ներկայացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Բողոքարկման կոմիտեին: Այդ մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Այդ ակումբներն համաձայն չեն ս.թ. հունիսի 25-ին ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի կայացրած որոշման հետ, այն է՝ մերժել «Անի», «Արագած», «Դիլիջան», «Ինտեր», «Մասիս» և «Տորպեդո» ֆուտբոլային ակումբների արտոնագրման դիմումները:

ՀՖՖ-ն դիմում-բողոքները ընդունել է ի գիտություն և պատրաստվում է դրանք ներկայացնել ֆեդերացիայի Ակումբների արտոնագրման Բողոքարկման կոմիտեի քննարկմանը: