Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Գործին նախորդող որոշակի պրոցեսներ եմ պատմել․Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, անցկացվեց ԱՆ նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի և «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում  նախարարը հաստատեց, որ հարցաքննվել  է վկայի կարգավիճակով։

Վստահեցրեց, որ իր պատասխաններից հետո գործով նոր հանգամանքեր ի հայտ եկել են, դատարանը պետք է որոշի՝ ինչ անել դրանց հետ

«Գործին նախորդող որոշակի պրոցեսներ եմ պատմել, որոնց մասին տեղյակ եմ եղել և որոնք հնարավոր է փոփոխություն մտցնեն գործի ընթացքի մեջ»։

Հարցին, թե ընդունո՞ւմ է, որ իր ենթական կարող էր կաշառք վերցնել, որովհետև Աբրահամյանը հաստատել է, որ տվել է կաշառք, նախարարն ասաց՝ դատարանը կորոշի մեղադրանքը ճիշտ էր, թե ոչ

«Ես այն ժամանակ իմ հայտարարություններով դատապարտել եմ և անընդունելի եմ համարել նման գործելաոճը և վերահաստում եմ, որ որևէ տեսակի ֆինանսական գործարքի մեջ Առողջապահության նախարարության որևէ աշխատակից, այդ թվում ՝ փոխնախարար չպետք է մտներ և չպետք է մտնի»։

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի դեմ պայքարին, Թորոսյանն ասաց՝ մեր երկրում կորոնավիրուսային հիվանդություն ունեցող բոլոր քաղաքացիները ստանում են պատշաճ բուժօգնություն, ինչը շատ զարգացած երկրներում չի հաջողվել, ինչ վերաբերում է թվերի չնվազելուն, Թորոսյանի խոսքով՝ դա կախված է ոչ միայն կառավարության քայլերից, այլ նաև քաղաքացիների պահվածքից

«Պայթունավտանգ իրավիճակ այս պահին չունենք, ինչ-որ չափով կարողանում ենք զսպել տարածումը և հունիսի կեսից սկսած՝ ուղիղ գծի վրա ենք»։

Նախարարը վստահեցրեց, որ ամեն օր ավելի մեծ ռեսուրս ներգրավելով՝ ավելի շատ մարդկանց են հասնում օգնության

«Այսօրվա դրությամբ առավոտյան տանը սպասող հաստատված ընդամենը երկու դեպք ենք  ունեցել՝ ի տարբերություն երեկվա 20-ի»։

Ինչ վերաբերում է ԱԺ-ում կորոնավիրուսի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու ընդդիմադիրների նախաձեռնությանը, նախարարն ասաց՝ պատրաստ է պատասխանել բոլոր հարցերին․

«Հայաստանն իր ունեցած ռեսուրսներով և իրավիճակով բավական լավ պայքարել է այս համաշխարհային մարտահրավերի դեմ»,- ասաց նա։