Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ռազմիկ Աբրահամյանի եւ փոխնախարարի գործով նիստը. Արսեն Թորոսյանը մասնակցում է վկայի կարգավիճակով․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, մեկնարկել է ԱՆ նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի և«Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նախարարը հարցաքննվում է վկայի կարգավիճակով։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ, լրագրողները նիստը լուսաբանելու հնարավորություն չունեցան։ Դատական նիստի դռնփակ լինելու մասին լրագրողները տեղեկացան միայն դատարան մուտք գործելիս։

Նախկինում դատարանի որոշմամբ լրագրողները դռնբաց նիստը լուսաբանում էին տեղում՝ առանց ձայնագրիչով ձայնագրելու և տեսաձայնագրելու հնարավորության։

Հիշեցնենք, որ Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք։ Մանկաբարձ գինեկոլոգ, Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել, որ ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները և առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք։