Բացել լրահոսը Փակել լրահոսը
քննություն
A A
Պաշտոնական

Ինչ տեսավ մարզպետը քննասենյակում

 Ինչպես ամբողջ հանրապետությունում՝ Գեղարքունիքի մարզում էլ  մեկնարկեցին միասնական քննությունները՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և ռուսաց լեզու առարկաներից:

Քննությունների ընթացքը դիտարկելու նպատակով մարզպետ Գնել Սանոսյանը  այցելել է Գավառի համար 3 միջնակարգ դպրոց։

Մինչև քննությունների մեկնարկը դիմորդների շրջանում իրականացվել էին ջերմաչափումներ, տարածքի ախտահանումներ և արտակարգ դրությամբ պայմանավորված այլ միջոցառումներ: Քննական կենտրոնի ղեկավարի տեղեկացմամբ՝ 94 դիմորդ քննություն է հանձնում անգլերեն, 4 դիմորդ՝ գերմաներեն և 7 դիմորդ՝ ռուսաց լեզու առարկաներից:

 «Քննությունների նախապատրաստական փուլից սկսած, գլխավոր խնդիրը եղել է դիմորդների առողջության եւ անվտանգության պահպանումը և դրա համար համապատասխան միջոցառումների կիրառումը: Այցի ընթացքում ես եկա այն համոզման, որ բավականին լավ է կազմակերպված ամեն ինչ, խրախուսելի է նաև այն փաստը, որ տեխնիկական որոշակի լուծումների շնորհիվ ծնողները հնարավորություն ունեն տեսնելու, հետևելու, թե ինչ է կատարվում քննասենյակում: Կարևոր է նաև այն, որ քննությունից հետո դիմորդները հնարավորություն ունեն՝ պատճենահանել իրենց աշխատանքները և տուն տանել:

Հույս ունեմ, որ ստեղծված պայմաններում մեր դիմորդները կկարողանան հանգիստ շարադրել իրենց գիտելիքները: Բոլոր դիմորդներին մաղթում եմ հաջողություն։
Շնորհակալությունս եմ հայտնում ՀՀ ոստիկանության մարզային վարչությանը, Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությանը, ԿԳՄՍ նախարարությանը, ԳԹ կենտրոնին և այն կառույցներին, որոնց ներկայացուցիչները աջակցում են քննությունների կազմակերպման և անցկացման հարցում
»,- տեղեկացնում է մարզպետը։