Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess olimpiada
A A
Սպորտ

Շախմատի Հայաստանի հավաքականը կմասնակցի առցանց Օլիմպիադային

Շախմատի Հայաստանի հավաքականը կմասնակցի ՖԻԴԵ-ի կողմից կազմակերպվող առցանց Օլիմպիադային։ Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Մրցաշարն անցկացվելու է 15 + 5 ժամակարգով, խառը ձևաչափով՝ 6 մասնակիցներով: Թիմում պարտադիր պետք է լինեն 2 կին շախմատիստ, ինչպես նաև մինչև 20 տարեկան մեկական տղա և աղջիկ: Հավաքականները կարող են  ունենալ 6 պահեստային: Հայաստանի հավաքական թիմի ամբողջական կազմը կհրապարակվի հաջորդ շաբաթ։

Նշենք, որ շախմատի առցանց Օլիմպիադան կայանալու է հունիսի 22-ից մինչև օգոստոսի 30-ը: Այն անցկացվելու է մի քանի փուլով: