Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գյումրի
A A
Հասարակություն

Վաղն առաջին քննությունն է․ Ի գիտություն դիմորդների եւ նրանց ծնողների

Վաղվանից մեկնարկում են ընդունելության քննությունները։ Գյումրիում քննական կենտրոններ են թիվ 10, 11, 21 դպրոցները։  Միասնական քննությունների դիմորդները քննական կենտրոն մուտք կգործեն միայն դիմակներով, ովքեր չեն ունենա դիմակ կտրամադրվի, իսկ մինչ մուտք գործելը կջերմաչափվեն: Քննության մասնակիցները նաև կստանան հատուկ ախտահանված գրիչներ, որոնք քննության ավարտից հետո պետք է գցեն հատուկ տարաների մեջ, որպեսզի դրանք կրկին ախտահանվեն։

Շիրակի մարզպետարանը կոչ է անում բոլոր դիմորդներին և նրանց ծնողներին կրել դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորություն, քննական կենտրոնների տարածքում զերծ մնալ կուտակումներից։

Դիմորդին քննական կենտրոն պետք է ուղեկցի առավելագույնը մեկ հոգի և դիմորդի քննական կենտրոն մուտք գործելուց հետո չպետք է մնա տարածքում: