Բացել լրահոսը Փակել լրահոսը
վլադիմիր
A A
Հասարակություն

  Վլադիմիր Գասպարյանի  եւ մյուսների   գործը քննող  դատավորը հայտնի է

 Նախկին ոստիկանապետ    Վլադիմիր Գասպարյանի  եւ մյուսների գործը կքննի Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։

Ըստ մեղադրանքի՝  Վլադիմիր  Գասպարյանը 1997-2011 թվականներին զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության վարչության պետի, ապա ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները, կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում։

Նա, տեղյակ լինելով ՀՀ պաշտպանության նախարարության թիվ 20440 զորամասի երեք զինծառայողների կողմից իրենց բուն գործառույթները չկատարելու և զորամաս չհաճախելու մասին, որևէ միջոց չի ձեռնարկել, արդյունքում նշված ժամանակահատվածում վատնման եղանակով պետական միջոցներից հափշտակվել է առանձնապես խոշոր չափի գումար:

Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ 2011-2018 թվականներին զբաղեցնելով ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերի հակառակ` ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող 15.000.000, և 10.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է բնակարանային պայմանների բարելավման կարիք չունեցող ՀՀ ոստիկանության ծառայողներին, ինչի արդյունքում անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ:


Մեղադրանք է առաջադրվել եւս երեք անձի` Վարդան Թունյանին եւ   Գուրգեն Գրիգորյանին եւ  ՀՀ ոստիկանության պետի տեղակալ-ոստիկանության զորքերի հրամանատար  Լեւոն Երանոսյանին։

Նա մեղադրվում է  իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնման, ինչպես նաեւ պաշտոնական կեղծքի կատարելու մեջ։

  Դատական նիստի օր, սակայն  դեռ չի նշանակվել։