Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Առողջապահության նախարարությունը տվել է թույլտվությունը, հայկական թեստերը կմտնեն շուկա (տեսանյութ)

Կորոնավիրուսը ախտորոշող`  հայկական արտադրության PSR  թեստերը շուտով կկիրառվեն։ 

ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը սպասում է  Առողջապահության նախարարության  թույլտվությանը՝  թեստերը կիրառության մեջ դնելու համար: 

«Նախատեսված է օրական 2000 թեստի արտադրություն, բայց  հնարավոր է մեծացնել ծավալները, եթե դրա կարիքը լինի։ Այս պահին ունենք պահեստային 6000 թեստ»,- առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը։

Խոսելով  որակի և արդյունավետության մասին՝  նա  վստահեցրեց, որ դրանք  98 տոկոսով  համընկնում են  ներկրված թեստերի հետ։

Հարցին՝ նախատեսվո՞ւմ է  թեստերի արտահանումը,  Արսեն Առաքելյանը նշեց.

«Այս պահին չենք քննարկում, քանզի դրանք պետք է անցնեն սերտիֆիկացիայի և գրանցման փուլ։ Հակամարմինների թեստերի ներուժ ունենք, սակայն կարծում ենք, որ այս փուլում ավելի կարևոր է  PSR  թեստերի արտադրությունը»։

 Թեստերի փորձնական  արտադրությունը  սկսվել է  մարտին:  Մայիսից արդեն հիմնական արտադրությունն է՝  կառավարության օժանդակությամբ։

«Ստացել ենք 250 հազար դոլարի համարժեք դրամ՝  100 հազար  թեստի համար։ Հավելյալ ֆինանսավորում չենք ստացել»,-ասաց Արսեն Առաքելյանը։  

Հայկական արտադրության մեկ թեստի արժեքը կկազմի 2.74  դոլար,որը մի քանի անգամ ցածր է շուկայական գներից։

 Առողջապահության նախարարությունից «Ա1+»-ին հայտնեցին, որ գրությունն արդեն ուղարկվել է։

Մանրամասները՝ տեսանյութում