Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս
A A
Պաշտոնական

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 27 նոր դեպք

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հունիսի 30-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 27 նոր դեպք, եւս 32 հոգի առողջացել է, արձանագրվել է մահվան 1 նոր դեպք։

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 74 տարեկան տղամարդ
եւ ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։