Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+pyunik
A A
Սպորտ

«Փյունիկը» նոր պայմանագիր է կնքել Արաս Օզբիլիզի հետ

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը երկարաձգել է պայմանագիրը կիսապաշտպան Արաս Օզբիլիզի հետ: Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Պայմանագիրը նախատեսված է 1 տարվա համար և կավարտվի 2021թ ամառանը:

Արաս Օզբիլիզը «Փյունիկին» է միացել 2019թ. օգոստոսին: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է 11 խաղ և դարձել 5 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:

Արաս Օզբիլիզը 2012 թվականից հանդիսանում է Հայաստանի հավաքականի անդամ, որի կազմում մասնակցել է 41 հանդիպման և խփել 6 գոլ: