Բացել լրահոսը Փակել լրահոսը
մակունց
A A
Քաղաքականություն

Լիլիթ Մակունցը՝ կուսակցությունների՝ դատախազություն դիմելու մասին (տեսանյութ)

Բոլորս կոնտակտավոր ենք և այդ առումով պետք է ուշադիր և զգոն լինենք։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե վարակված պատգամավորների հետ շփում ոնեցած  պատգամավորները ինչո՞ւ չեն մեկուսանում։

Մակունցը հայտնեց, որ աշխատում են բժշկի ցուցումով․

«Բոլոր այն մարդիկ, ովքեր վարակակիր են, մեկուսացված են, բոլոր այն մարդիկ, ովքեր կոնտակտավոր են և հնարավոր է՝ ունենան ախտանշաններ, նրանք հանձնում են թեստեր, եթե դրական լինի, բնականաբար չեն գա»։

Խմբակցության ղեկավարը վստահեցրեց, որ իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, թե վարակված պատգամավորները նախապես իմանալով վարակված լինելու մասին ներկայացել են  նիստին։

Անդրադառնալով ՀՅԴ, ԲՀԿ և «Հայրենիք» կուսակցությունների կողմից Գլխավոր դատախազություն դիմելու հանգամանքին, Մակունցը վստահություն հայտնեց, որ իրենց գործողությունները չեն հակասում ո՛չ Սահմանադրությանը, ո՛չ գործող օրենսդրությանը, իսկ Գլխավոր դատախազություն դիմելը կուսակցությունների իրավունքն է։

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան», արտախորհրդարանական «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն` իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ։

Տեսանյութը՝ Factor.am-ի