Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+uefa
A A
Սպորտ

ՈՒԵՖԱ-ն անհաջող խաղացանկ է կազմել Հայաստանի հավաքականի համար

ՈՒԵՖԱ-ն հրապարակել է 2021թ Եվրոպայի երիտասարդական առաջնության որակավորման մրցաշարի նոր խաղացանկը: Ըստ դրա Հայաստանի Մ-21 հավաքականը, որին մնացել է անցկացնել չորս հանդիպում, նախ սեպտեմբերի 8-ին մեկնելու է Լյուքսեմբուրգի հետ արտագնա խաղին, հոկտեմբերի 13-ին հյուրընկալվելու է Շվեդիայի թիմին, ապա նոյեմբերի 13-ին և 17-ին սեփական դաշտում ընդունելու է Շվեդիայի և Իսլանդիայի այդ տարիքային հավաքականներից:

Ավաղ, ՈՒԵՖԱ-ն հաշվի չի առել, որ Հայաստանը բավականին կտրված է Եվրոպայից, ուստի ցանկալի կլիներ, որպեսզի մեր թիմն արտագնա հանդիպումներն անցկացներ չորս օրվա ընթացքում և ավելորդ թռիչք չկատարեր մեկ խաղին ներկայանալու համար: Դա միաժամանակ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային հնարավորություն կտար գումարներ խնայել, ինչը պակաս կարևոր խնդիր չէ ներկայիս պայմաններում:

Ձեզ ենք ներկայացնում ՈՒԵՖԱ-ի կազմած խաղացանկը

04.09. Իսլանդիա – Շվեդիա

08.09. Լյուքսեմբուրգ – Հայաստան, Շվեդիա – Իտալիա

09.10. Իսլանդիա – Իտալիա, Շվեդիա – Լյուքսեմբուրգ

13.10. Լյուքսեմբուրգ – Իսլանդիա, Շվեդիա – Հայաստան, Իտալիա – Իռլանդիա

12.11. Իռլանդիա – Իսլանդիա, Լյուքսեմբուրգ – Իտալիա

13.11. Հայաստան – Շվեդիա

17.11. Լյուքսեմբուրգ – Իռլանդիա, Հայաստան – Իսլանդիա, Իտալիա - Շվեդիա  

 

Խնայողական խաղացանկ

04.09. Իսլանդիա – Շվեդիա, Լյուքսեմբուրգ – Հայաստան 

08.09. Իսլանդիա – Իտալիա, Շվեդիա – Հայաստան

09.10. Շվեդիա – Լյուքսեմբուրգ, Իտալիա – Իռլանդիա

13.10. Շվեդիա – Իտալիա, Լյուքսեմբուրգ – Իսլանդիա

13.11. Լյուքսեմբուրգ – Իռլանդիա, Հայաստան – Իսլանդիա, Իտալիա – Շվեդիա

17.11. Իռլանդիա – Իսլանդիա, Լյուքսեմբուրգ – Իտալիա, Հայաստան – Շվեդիա