Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց նախագիծը (տեսանյութ)

Խորհրդարանն արտահերթ նիստով քննարկեց և երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մաuին ՀՀ օրենքի նախագիծը։

Ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն քննարկումներին և քվեարկություններին չմասնակցեցին։

Նախագծերի համահեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը ներկայացրեց՝ ինչ փոփոխություններ են նախատեսված նախագծով։ Նրա խոսքով՝ դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կկատարվեն հետևյալ հերթականությամբ՝ առաջին առաջադրումը Կառավարության, երկրորդը՝ ՀՀ նախագահի, երրորդը՝ դատավորների ընդհանուր ժողովի կողմից։

Գրիգորյանը ընդգծեց, որ ՍԴ-ում այս պահին առկա երեք թափուր տեղերի համար առաջադրումները կկատարվեն հենց այս հերթականությամբ։ Պաշտոնավարումը դադարեցված դատավորներին նշանակվելու են կենսաթոշակներ։ Գրիգորյանը նաև նշեց, որ դատավորները, ում լիազորությունները դադարել են ու նրանց մակագրված են ընթացիկ վարույթ ընդունված գործեր, սահմանված ժամկետում կհրավիրվի նիստ, որպեսզի իրենց մակագրված գործերը վերամակարգվեն այլ դատավորների։