Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ալեն Սիմոնյան
A A
Քաղաքականություն

Հրայր Թովմասյանն իր խրամատը թողեց տիկին Գյուլումյանին․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՅԴ, ԲՀԿ և «Հայրենիք» կուսակցությունների կողմից Գլխավոր դատախազություն ներկայացված հանցագործության մասին հաղորդմանը, նշեց, որ որևէ դարակազմիկ իրադարձություն դա չի համարում

«Սա ներկայացնում էր մի մարդ, որը քրեական երկու գործով է անցնում, ուստի բավականին անլուրջ եմ վերաբերում»։

Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին ուղղված պատասխան նամակին, Սիմոնյանն ասաց՝ սա երկու մասնավոր անձանց նամակագրություն է, մինչդեռ փորձ է արվում այն ներկայացնել որպես Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական տեսակետ։

Ինչ վերաբերում Թովմասյանի՝ արձակուրդ գնալու հանգամանքին, Սիմոնյանն ասաց

«Հրայր Թովմասյանը իր խրամատը թողեց տիկին Գյուլումյանին, ինչը իրեն շատ բնորոշ է»։

Ալեն Սիմոնյանը անդրադարձավ նաև, իր դիտարկմամբ, նախկին իշխանություններին պատկանող ատարող լրատվամիջոցներին:

«Հայաստանում հեղափոխությունից հետո Ռոբերտ Քոչարյանի, Միքայել Մինասյանի և էլի նախկին իշխանության տարբեր ներկայացուցիչների միջև եղան բազմաթիվ առքուվաճառքի պայմանագրեր: Այդ ամենն արվել է մեկ բանի համար՝ քաղաքական նպատակ սպասարկելու համար»։

Սիմոնյանը նաև տեղեկացրեց, որ վարակված պատգամավորների բոլոր հնարավոր կոնտակտավորնեը թեստավորվել են, այդ թվում՝ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Սիմոնյանը հերքեց տարածված տեղեկատվությունը, թե Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու օրը վարակակիր պատգամավորները եկել են և մասնակցել քվեարկության՝ իմանալով վարակված լինելու մասին։

Տեսանյութը՝ Factor.am-ի