Բացել լրահոսը Փակել լրահոսը
106483872_1586448521537373_3560840297849431195_n
A A
Պաշտոնական

Հնդկաստանի քաղաքացիների՝ կորոնավիրուսի հետազոտության արագ թեստավորման աշխատանքները շարունակվում են

Այսօր՝ վաղ առավոտյան, ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի բուժանձնակազմը վերսկսեց Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիների՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետազոտության արագ թեստավորման աշխատանքները: Հետազոտությունները իրականացվում են կենտրոնի բարձրակարգ մասնագետների կողմից: ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ն առողջապահության առաջնային օղակների հետ շարունակում է ակտիվ պայքարը համաճարակի տարածման կանխարգելման, վարակի վերահսկմանն ուղղված հետագա միջոցառումների կազմակերպման և իրականացման գործընթացում:

ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնից հայտնում են, որ Հայաստանում հակահամաճարակային վերահսկողության և արագ հակազդման մեթոդների ու ռազմավարությունների շարունակական կատարելագործումը նոր կորոնավիրուսային հիվանդության ախտորաշման և բուժման համար ունեն վճռական նշանակություն:

Թեստավորումը ախտորոշման մինչ այժմ հայտնի ամենամատչելի ու հուսալի մեթոդն է, որը թույլ է տալիս հայտնաբերել նոր կորոնավիրուսային հիվանդությունը դեռևս ինկուբացիոն շրջանում։ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) արագ թեստավորման հետազոտություններ անվճար հիմունքներով մինչ այժմ կատարվում են «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում, ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում, «Աստղիկ» բժշկական կենտրոնում: Առողջություն ենք մաղթում մեր բոլոր պացիենտներին և կրկին հորդորում խստորեն հետևել ՀՀ պարետատան և առողջապահության նախարարության ցուցումներին՝ սահմանափակել շփումները, հետևել անձնական հիգիենային, մարդաշատ վայրերում պահպանել սոցիալական հեռավորություն, կրել բժշկական դիմակներ և ձեռնոցներ: