Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց (տեսանյութ)

Շարունակվում է 2008 թվականի մարտին սահմանադրական կարգը տապալելու գործով դատական նիստը։

Նիստն ընդմիջվել էր, որպեսզի կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում համապատասխան սոցիալական հեռավորության պահանջներն ապահովվեն։ 

Գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանն ասաց, որ այն, ինչ հիմա ասում է, դահլիճում, որտեղ տեղափոխվել են նիստի այլ մասնակիցներ, այդքան էլ լավ չի լսվում։ «Դատավորի ձայնը հազիվ այստեղ է լսվում»,- նշեց փաստաբանը՝ բարձրացնելով համամասնություն ապահովելու հարցը։ 

Դատախազ Գևորգ Բաղդասարյանին դուր չեկան Ալումյանի պնդումները․ «Հարց է բարձրացվում մի խնդրի կապակցությամբ, որը ո՛չ դատավարական, ո՛չ էլ որևէ նշանակություն ունի»։

«Մարտի 1»-ի 9 զոհի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանն ասաց, որ չեն կարող լսել, թե ինչպես է պաշտպանական կողմը որոշել, որ պետք է ընդհանուր հավասարությունն ապահովվի․ «Այս հարցերն ուղղակի համակողմանի քննարկելով՝ դատարանը պետք է կայացնի որոշում դրա վերաբերյալ»։ Եգորյանը դատարանին խնդրեց մեկ շաբաթվա ընթացքում քննարկել դատական նիստերի դահլիճ տեղափոխման հարցը։

ՀԱՊԿ նախկին քարտուղար, ռազմական գործիչ, գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովն առաջարկեց, որ հաջորդ նիստին կարգավորվեն այն բոլոր հարցերը, որ բոլորով կարողանան ներկա լինել։ «Ես հոգնել եմ ամեն երեքշաբթի գալ դատարան, և նստել, ոչինչ չլսել»,- նշեց Խաչատուրովը։

Դատավոր Աննա Դանիբեկյանը նիստը հետաձգեց՝ հաշվի առնելով առկա տեխնիկական խնդիրները․ հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 7-ին, ժամը 13։00-ին։