Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն Տնտեսություն

Ի՞նչ կտա գույքահարկի փոփոխությունը․ ներկայացնում են պաշտոնյաները (տեսանյութ)

«Կադաստրային արժեքները, որոնք գործում են գույքային հարկերի հաշվարկման համար, շատ հեռու են։ Դրանք ձևավորվել են շատ վաղուց և շատ հեռու են այդ նույն գույքային միավորների շուկայական արժեքներից։ Այս տրամաբանությունը դրված էր դեռևս այն ժամանակ, երբ հարկային օրենսգիրքը ընդունվեց և ուժի մեջ մտավ։ Եվ նախատեսում էր, որ այն պահին, երբ որ կվերանայվեն կադաստրային արժեքները, կոտարկվեն շուկայական արժեքներին, դրանք կսկսեն կիրառվել գույքային հարկերի հաշվարկման համար»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով գույքահարկի վճարմանը վերաբերող նոր փոփոխություններին։

Փոփոխությունները, ըստ նրա, իրենց արտացոլումը գտան Ազգային ժողով ներկայացված Հարկային օրենսգրքի փոփոխությունների օրինագծում։ 

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն ասաց, որ 2018 թվականին կոմիտեն ձեռնամուխ եղավ գույքերի կադաստրային արժեքների վերանայման քաղաքականությանը, վերլուծվեցին ԿԿ-ում կենտրոնացված բազայի 3 տարվա տվյալները, և շուրջ 50 հազար գույքի շուկայական գնահատում տեղի ունեցավ։ «Որոշվեց Հայաստանի Հանրապետության գոտիականութունը նոր։ Եվ Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվեց 20 գոտու, որը 2019 թվականին նոյեմբեր ամսին Ազգային ժողովի կողմից հավանություն ստացավ»,- նշեց նա։

Ըստ Թովմասյանի՝ նոր փոփոխությունների գործընթացի կազմակերպման հիմքն այն էր, որ շուկայում ստեղծվի մի իրավիճակ, որ յուրքանչյուր գույքի արժեքային թիվն ունենա հստակ հիմնավորում։

Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նշեց, որ օրինագծով նախատեսված գույքահարկի բարձրացման հետևանքով գանձված գումարները գնալու են համայնքային բյուջեներ։

«Եթե նայում ենք, օրինակ, թե ինչքանով են ավելանում գույքահարկերը ու նայում ենք բիզնեսների եկամտաբերության մակարդակը, իմ կարծիքով՝ այդ ազդեցությունը էնքան չնչին է, որ դրա մասին խոսալու կարիք անգամ չկա»,- ընդգծեց պատգամավորը։  

Մանրամասները՝ տեսանյութում