Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Արայիկ Հարությունյանը ծաղիկներ է խոնարհել անհայտ կորածների հիշատակը հավերժացնող հուշարձանին (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանը հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ՝ այսօր Արցախի թեմի առաջնորդի, պաշտպանության նախարարի և անհայտ կորած մեր հայրենակիցների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպության անդամների հետ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել նրանց հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Պատերազմի ընթացքում անհայտ կորած մեր բազմաթիվ հայրենակիցների ճակատագիրն առ այսօր անհայտ է մնում: Իշխանություններն այս առումով կշարունակեն բոլոր ջանքերի գործադրումը շոշափելի արդյունքի հասնելու նպատակով: