A
A
Բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել մի շարք բենզալցակայաններում և շինանյութի խանութներում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում է անցկացրել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում:
Պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել մի շարք բենզալցակայաններում և շինանյութի խանութներում: Հիմնականում բացակայել են դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկման թերթիկները, դիմակների և ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները: