Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aph xaxer
A A
Սպորտ

ԱՊՀ երկրների առաջին խաղերը հետաձգվել են մեկ ամսով

Անկախ պետությունների hամագործակցության՝ ԱՊՀ երկրների առաջին խաղերը, որ նախատեսված էր անցկացնել օգոստոսին, Կազանում, հետաձգվել է: 

Ինչպես նշում են ռուսական լրատվամիջոցները, անցկացման նախնական ժամկետ է նշանակվել սեպտեմբերի 4–11–ը։ Խաղերի կազմակերպիչներն այժմ այդ հարցը քննարկում են Ռուսաստանի կառավարության հետ: 

Ինչպես նշում են կազմակերպիչները, ԱՊՀ երկրների առաջին խաղերին կմասնակցեն 11 երկրների ներկայացուցիչները: Դրանք են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ուկրաինան, Մոլդովան, Արդբեջանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը: 

Մեդալներ կխաղարկվեն 21 մրցաձևերում (բռնցքամարտ, ըմբշամարտ, ձյուդո, սամբո, կարատե, լող, սեղանի թենիս, բասկետբոլ 3x3, սուսերամարտ, ֆուտզալ, գեղարվեստական մարմնամարզություն, շախմատ և այլն), որոնց կարող են մասնակցել մինչև 23 տարեկան մարզիկ-մարզուհիները: