Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԻՆ
A A
Հասարակություն

Մեքենան կողաշրջվել է. կա զոհ

Հունիսի 28-ին, ժամը 21:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ գյուղին հարակից ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Suzuki» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 15 մ) և կողաշրջվել։ Կա մեկ զոհ։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել մեկ քաղաքացի։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ևս երկու քաղաքացու և տեղափոխել շտապօգնության ավտոմեքենա բոլոր տուժածները (Կարեն Չ, ծնված 1991 թ, Վահե Մ, ծնված 1991 թ և Հակոբ Մ, ծնված 1993 թ) հոսպիտալացվել են Սևանի ԲԿ։

Բժիշկները Վահե Մ-ի և Հակոբ Մ-ի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ Կարեն Չ-ինը՝ ծանր, վերջինս այնուհետև տեղափոխվել է Երևանի «Շենգավիթ» ԲԿ։

Փրկարարները Հմայակ Հ-ի (ծնված 1992 թ) դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։