Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գորիս
A A
Պաշտոնական

Նախարարը ներկայացրել է՝ ինչպես են Հին Գորիսը դարձնելու Սյունյաց աշխարհի պատմական այցեքարտը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը  գրառում է արել

«Հին Գորիսը դառնալու է Սյունյաց աշխարհի պատմական այցեքարտը:

Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրով վերականգնվում է Գորիսի պատմական միջուկը.

Վերանորոգվում են 1918-1920 թթ․ կառուցված պատմական բնակելի տները` Գուսան Աշոտի, Կոմիտաս, Մաշտոցի, Մակիչի, Օրբելյան, Անկախության փողոցների վրա գտնվող 38 շենքերի տանիքները, պատշգամբներն ու ճակատային հատվածները:

Կվերականգնվի քաղաքի կենտրոնական մասի Գուսան Աշոտ, Կոմիտաս, Մակիչի, Օրբելյան,Մաշտոցի, Անկախության, Տաթևացու փողոցների պատմա-մշակութային տեսքը, կանցկացվի լուսավորություն, փողոցներն ու մայթերի հատվածները կսալիկապատվեն բազալտե և բետոնե սալիկներով

Հիմնովին մաքրվում է նաև Վարարակն գետի հունը: Նախատեսվում է գետի աջափնյա և ձախափնյա հատվածներ վերականգնում, լուսավորության անցկացում, հետիոտն և հեծանվային երթուղու ձևավորում հին և նոր Գորիս քաղաքի հատվածների միջև»։

 Նաեւ  տեղեկացրել է, որ  ճանապարհներն են բարեկարգվում՝ Տաթեւ- Աղվանի։