Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինն իրականացրել է ալկոգել արտադրող թվով 20 տնտեսվարող սուբյեկտի ստուգում (1)
A A
Պաշտոնական

40 տնտեսավարողից 16-ի կասեցման միջնորդություն կներկայացվի ՀՀ պարետին (տեսանյութ)

Հրազդան քաղաքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի այսօրվա ուժեղացված ստուգայցը մի շարք խախտումներ է արձանագրել․ դիտարկված շուրջ 40 տնտեսավարողից 16-ի կասեցման միջնորդություն կներկայացվի ՀՀ պարետին։

                Անվտանգության կանոնների պահպանումը դիտարկելու նպատակով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցերն արձանագրել են, որ նախորդած իրազեկման, մշտադիտարկման, նաև կասեցման աշխատանքները հանգեցրել են տնտեսավարողների կողմից պարետի սահմանած նորմերն առավել բարեխղճորեն և ճշգրիտ պահպանելուն։

                Մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում դիտարկումները շարունակական են․ դրանց արդյունքները ևս լավատեսական են՝ խախտումները զգալիորեն նվազել են։  Դա է փաստում նաև արձանագրված խախտումների հիմքով պարետին ներկայացվող՝ տնտեսավարողների կասեցման միջնորդությունների թվի նվազումը։

                Սակայն դեռ կան նաև կրկնախախտման դեպքեր, երբ ստուգայցից կամ կասեցումից հետո շարունակում են որոշ նորմեր չպահպանվել։ Այսօրինակ դեպքերում առավել խիստ մոտեցում է կիրառվում՝ 24 ժամի փոխարեն գործունեության 48 և 72 ժամյա կասեցումներ։

                Արձանագրվող ամենալուրջ խախտումներն առնչվում են տնտեսավարողների մոտ դիմակ չկրելուն կամ պատշաճ չկրելուն, ախտահանման թերություններին, մարդկային կուտակումներին, դրանց չկառավարմանը, ջերմաչափմանը, փակվող աղբամանների առկայությանը և այլն։
                Անվտանգության կանոնների պահպանումն այլընտրանք չունի, այլապես կհետևեն վարչական պատասխանատվության միջոցներ։

 

ՍԱՏՄ ուժեղացված ստուգայցերի թիրախը Հրազդանի սննդի շղթայի օպերատորներն են

 


ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների կողմից իրականացվող
վերահսկողությունը իրացման ցանցում, հանրային սննդի օբյեկտներում և սննդամթերք արտադրող
կազմակերպություններում շարունակվում են արձանագրել պարետի որոշումների կատարման թերացումներ:
Մշտադիտարկումներն անցկացվում են ամբողջ հանրապետությունում:


Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում այսօր ՍԱՏՄ տեսուչների հայտնաբերված հիմնական
խախտումները եղել են՝ հանրային սննդի կետերում սոցիալական հեռավորության չպահպանումը,
աշխատակիցների ջերմաչափման մատյանների բացակայությունը կամ կիսատ վարումը, իսկ իրացման
ցանցում և արտադրություններում՝ ախտահանումների մատյանների բացակայությունը կամ թերի լրացումը,
դիմակների ոչ պատշաճ կրելը: Արձանագրված խախտումները կներկայացվեն պարետատուն:
Համավարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում՝ ՍԱՏՄ-ն անակնկալ-
ամենօրյա այցերով շարունակելու է ՀՀ պարետի որոշումների կատարման հսկողությունը: