Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հրազդան
A A
Պաշտոնական

Ինչ խախտումներ են արձանագրվել Հրազդանում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ կրկնակի վերահսկողություն և մշտադիտարկումներ են իրականացրել Կոտայքի մարզում՝ հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոների պահպանման նկատմամբ:

Այստեղ նաեւ մշտադիտարկում է արել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ ։

ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի  պուրակներում, հրապարակներում, հուշարձանների հարակից տարածքներում կատարված շրջայցերի ընթացքում Տեսչական մարմնի աշխատակիցներն արձանագրել են սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքեր:

Հիմնականում ավագ սերնդի ներկայացուցիչները զրուցել են խմբված՝ չպահպանելով անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը: Հրազդան քաղաքում դիմակները սխալ կրող, կուտակումներ առաջացնող քաղաքացիները նախազգուշացվել են: