«Ձյունիկ սառնարան»-ի շենքում նորից հրդեh էր. Ֆելիքս Ցոլակյանը դեպքի վայրում էր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր առավոտյան հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքում։
Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ինչպես նաև Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։
Այնուհետև օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք և գազածխապաշտպան ծառայության մեկ հատուկ ավտոմեքենա։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։10-ին։
Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքները հսկել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Հիշեցնենք, որ այս շենքում հրդեհ էր բռնկվել նաեւ անցած տարի ամռանը եւ այն մի քանի օր հնարավոր չէր մարել։
Հինգ հարկանի սառնարանային շենքում պահվում է տարբեր գործարարների իրացման ենթակա ապրանքը։