Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գեւորգ Պապոյան
A A
Պաշտոնական

Կարելի է հպարտանալ սեփական արմատներով․ պատգամավորի գրառումը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Կարելի է հպարտանալ սեփական արմատներով, ինչպիսիք իմն է, որը գալիս է Արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգի Խասխեր գյուղից, սակայն վստահ եմ, սեփական արմատները վերհիշելը պետք է դառնա միայն հպարտության, նախնիներին հիշելու, սեփական պատմությունը ճանաչելու և վերաիմաստավորելու պատճառ և ոչ երբեք տարանջատման, բաժանարար գծեր ստեղծելու միջոց»։