Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastani havaqakan
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի 2020թ խաղերի ժամկետները հայտնի են

Ֆուտբոլի եվրոպական միությունը՝ ՈՒԵՖԱ-ն, հաստատել է Ազգերի լիգայի 2020/2021 խաղարկության հանդիպումների նոր ժամկետները: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Մեր հավաքականն ընդգրկված է խաղարկության C դիվիզիոնի 2-րդ խմբում, որտեղ մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Էստոնիայի և Վրաստանի ընտրանիները: 

ՈՒԵՖԱ-ն արդեն հաստատել է Հայաստանի հավաքականի մասնակցությամբ հանդիպումների նոր խաղացանկը.

05.09.2020 Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան, ժամը՝ 17:00

08.09.2020 Հայաստան-Էստոնիա, 20:00

11.10.2020 Հայաստան-Վրաստան, 20:00

14.10.2020 Էստոնիա-Հայաստան, 22:45

15.11.2020 Վրաստան-Հայաստան, 21:00

18.11.2020 Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա, 21:00

Խաղերի սկիզբը՝ Երևանի ժամանակով:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 7-ին Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Ալբանիայի ընտրանու հետ: