Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Հանցակազմ եթե լինի, պատրաստ եմ պատասխան տալ. Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Մենք ազնիվ ենք թվերի մեջ. Արսեն Թորոսյանը պնդում է՝ երկրները չի կարելի համեմատել ըստ վարակվածների թվի: Ամեն երկիր, ըստ նրա, մի մեթոդաբանությամբ է հաշվարկում:

Նախարարը հայտարարում է՝ կորոնավիրուսային հիվանդությունը ոչ մի երկիր չի կարող կանգնեցնել, հենց սահմանները բացվեն, թվերը ավելանալու են:

Հանցակազմ եթե լինի իմ դեմ, ես պատրաստ եմ պատասխան տալու,- ասում է նախարարը Առաջին ալիքի տաղավարում՝ ի պատասխան այս պայքարը ձախողելու նրան պատասխանատվության ենթարկելու հայտարարությունների:

Պարոն Թորոսյանը դժվարացավ ասել՝ հասել ենք պիկին, թե ոչ, քանի որ մի քանի շաբաթ կայուն թվեր են: Պատրաստ պետք է լինել, որ առաջիկա մեկ տարում բոլոր ճանապարհորդությունները սահմանափակել՝ թե մեկնումները, թե ժամանումները,- ասաց նա:

Նախարարը նաեւ հայտնեց, որ կորոնավիրուսի տարածվելու եղանակների մասին մոտեցումները փոխվում են, հիմա ասում են հարթ մակերեսների միջոցով չեն վարակվում, հիմնականը՝ օդակաթիլայինն է, դրա համար ասում են՝ դիմակ կրեք:

Նա նաեւ նշեց, որ լավագույն բուժօգնության դեպքում էլ յոթ հարյուր վարակվածից տասնչորսը մահանալու է. այդ մեր ամենամեծ խնդիրն է: