Բացել լրահոսը Փակել լրահոսը
dahk
A A
Պաշտոնական

Հարկադիրի 23 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հասստատվել

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարգելի շահառուներ,

❗️Հարակադիր կատարումն ապահովող ծառայությունում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերով պայմանավորված և մյուս աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ Ծառայության Կենտրոնական մարմնի որոշ ստորաբաժանումներ, Երևան քաղաքի, ինչպես նաև մարզային առանձին բաժիններ աշխատում են սահմանափակ մարդկային ռեսուրսով՝ աշխատակիցների հետևյալ թվակազմով.
?Իրավաբանական բաժին-1
?Ավան և Նոր Նորքի բաժին-2,
?Արաբկիր և Քանաքեռ- Զեյթունի բաժին-2,
?Շենգավիթի բաժին -1,
?Պետբյուջեի օգտին բռնագանձումների բաժին-3,
?Սյունիքի մարզի Սիսիանի բաժանմունք-1:

Ստեղծված իրավիճակում կատարողական առանձին գործողությունների իրականացումը ԿԱՐՈՂ Է ՁԳՁԳՎԵԼ, որոշ դեպքերում դառնալ անհնար, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումներին, բողոքներին և հարցումներին երբեմն ԿԱՐՈՂ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՉՏՐՎԵԼ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ, ինչի առնչությամբ հայցում ենք ձեր ներողամտությունը:

‼️Տեղեկացնենք, որ այս պահի դրությամբ 23 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս ախտորոշում: Վերջիններս գտնվում են բուժման փուլում, իսկ նրանց հետ անմիջական շփում ունեցած աշխատակիցները ինքնամեկուսացված են:

Այս մասին հայտնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից։