Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Կանխվել է պլաստմասե բաժակներով թմրամիջոցի փոխանցման փորձը

Հունիսի 26-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, քաղաքացի Ա Հ-ի կողմից դատապարտյալ Վ Մ-ի համար բերված հանձնուքի զննությամբ հայտնաբերել են մեկտեղված, ընդհանուրը 8089 գրամ քաշով 7 պլաստմասե բաժակներ՝ յուրաքանչյուրի հատակային հատվածում քողարկված պրեգաբալին տեսակի (լիրիկա) թմրամիջոցին նմանվող, սպիտակ, փոշենման զանգված:  

Թմրամիջոց հանդիսացող նյութի հայտնաբերումը հերթական անգամ իրականացվել է ամիսներ առաջ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից ձեռք բերված «RAPISCAN ORION 920 CX» ապրանքանիշի անվտանգության ժամանակակից ռենտգեն սարքի շնորհիվ:

Հիշեցնենք, որ դեռևս 2020 թվականի հունվարի 5-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կանխել էին թմրամիջոցի փոխանցման նմանատիպ դեպք։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության։

Ծանուցում Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության

հանրային կապերի բաժին