Բացել լրահոսը Փակել լրահոսը
վլադիմիր
A A
Քաղաքականություն Հասարակություն

Վլադիմիր Գասպարյանի եւ ոստիկանության բարձրաստիճան նախկին այլ պաշտոնյաների գործն ուղարկվել է դատարան

ՀՀ Գլխավոր դատախազությունը հաստատել է Հատուկ քննչական ծառայությունում քննվող բազմադրվագ քրեական գործը, որը վերաբերում է Ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաների։

Այս մասին հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Գործն արդեն ուղարկվել է դատարան։

Նշենք, որ հունիսի 19-ին ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝  նախաքննության ընթացքում բացահայտվել են նախկին ոստիկանապետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի, նախկին փոխոստիկանապետ, ներքին զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի ոստիկանության ներքին աուդիտի վարչության նախկին պետ, գնդապետ Վարդան Թունյանի, Ոստիկանության զորքերի «1033» զորամասի նախկին հրամանատար, գնդապետ Գուրգեն Գրիգորյանի կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքեր, որոնց հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 մլն ՀՀ դրամի վնաս:

Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով /2 դրվագ/ և 308-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ/: Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Վարդան Թունյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Գուրգեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Շուրջ 114 մլն ՀՀ դրամ վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է շուրջ 64 մլն ՀՀ դրամը: