Բացել լրահոսը Փակել լրահոսը
86731756_3081941578496330_3122550479570075648_o
A A
Պաշտոնական

Տիկին Գյուլումյանն ակնկալում է, որ առաջիկա 6 ամիսների ընթացքում իշխանափոխություն է տեղի ունենալու․ Ա․ Եղոյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Սահմանադրական դատարանի նախկին անդամ տիկին Ալվինա Գյուլումյանն ասում է, որ երբ Հայաստանում նորից իշխանություն փոխվի, իրեն կվերականգնեն աշխատանքի։

Հիշեցնեմ, որ տիկին Գյուլումյանի 65 տարին լրանալու է մոտ 6 ամսից՝ 2021 թվականի հունվարի 20֊ին և հետևաբար նույնիսկ Սահմանադրության նախկին կարգավորումներով նրա պաշտոնավարումը դադարելու էր այդ օրը։

Ստացվում է, որ տիկին Գյուլումյանը ակնկալում է, որ առաջիկա 6 ամիսների ընթացքում Հայաստանում իշխանափոխություն է տեղի ունենալու։ Ես խնդրում եմ մեր համապատասխան քաղաքական ուժերին մեր ՍԴ նախկին անդամներին նման պատրանքների մեջ չգցել։ #սիրուն_չի»։